copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:14 17-11-2024

Ամփոփվել է անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության կառույցներում:

««Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը Բուդվայում (Մոնտենեգրո) մասնակցել է «Աղետների ռիսկի նվազեցման Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հարթակի և Վաղ ազդարարումը շահագրգիռ բոլոր կողմերի (EW4All) համար» ֆորումին։

Հարթակը հնարավորություն կընձեռի քննարկել աղետների ռիսկի նվազեցման վերջին զարգացումները և միտումները, վեր հանել բացերը։

Էկոպարեկային ծառայությունում
աշխատակիցները մասնակցել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Անտառային տնտեսության և խոտածածկ տարածքների կառավարման ազգային ակադեմիայի նախաձեռնությամբ Պեկին քաղաքում կազմակերպված «Էկոլոգիական քաղաքակրթության զարգացում զարգացող երկրների համար» խորագրով դասընթացին։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում
Խոսրով տեղամասում Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակիցները «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակցի հետ միասին իրականացրեցին միջատների ուսումնասիրություն։

«Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ում
կատարվել է հերթական ծառատունկը, տնկվել է շուրջ 1700 տարբեր տեսակի տնկի։

Սևան ազգային պարկ-ում
ՊՈԱԿ-ի ղեկավարությունը մասնակացել է Սևանի Իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կողմից «Սևանի իշխանի Գեղարքունի ենթատեսակի» մանրաձկան հերթական խմբաքանակը Սևանա լիճ բաց թողնման միջոցառմանը, հանդիպում-քննարկում է ունեցել էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ՝ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ից Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում վերահսկողության միջոցառումների իրականացման վերաբերյալ։

Արգելոցապարկային համալիրում
«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի և «ՆԻԳՄԱ» ակումբի միջև համատեղ համագործակցության շրջանակում «Ջրվեժ» անտառպարկում կազմակերպվել են ուսուցողական խաղեր․ երեխաները սովորել են անտառային հմտություններ և կողմնորոշում բնության մեջ:

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում
Զբոսաշրջության աշխատակիցներն էկոկրթական հանդիպում են ունեցել Կապանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտների հետ։
Ներկայացվել է մարդ-բնություն կապի ամրապնդումը էկոզբոսաշրջության միջոցով։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ում
շարունակվում են 2024 թվականի անտառտնկման աշխատանքները:

Հայաստանի բնության պետական թանգարանում
իրականացվեց նախադպրոցական տարիքի երեխաներին բնաճանաչողական ընդունակությունների և բնապահպանական կարողությունների ամրապնդմանն ուղղված էքսկուրսիա»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ