Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:27 15-11-2024

90-ականների պատերազմի ժամանակ միտինգ էիք անում. Հակոբ Արշակյանը՝ ՀՅԴ-ին

1990-ականներին արցախյան պատերազմի ժամանակ Դաշնակցությունը միտինգ էր անում՝ կառավարության հրաժարական էր պահանջում, նախագահի: «Խասյաթ ա» ձեր մոտ պատերազմի ընթացքում կառավարության շենքի դեմը միտինգ անել, շենքը գրավել և այդ ամենը «համեմել» ազգային-ազատագրական ճառերով և ձոներով, բայց, ըստ էության, աշխատել պետության դեմ, որը պատերազմի մեջ է գտնվում։

ԱԺ-ում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ ի պատասխան նախորդիվ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթի: Ըստ նրա այդ ժամանակ մի խոսք էլ կար՝ միտինգավորներին ասում էին ասֆալտի ֆիդայիներ:

«Ինչ վերաբերում է հերոսներին, ես էլի եմ բաներ հիշում Արցախյան հերոսամարտից: Դաշնակցությունն ազատամարտիկներին բաժանում էր դաշնակցականների և ոչ այնքան դաշնակցականների, ազատամարտիկի դաշնակցականը ո՞րն է, մի հատ կբացատրեք՝ հասկանամ»,-նշեց նա:

Անդրադառնալով Մանուկյանի ելույթի այն հատվածին, թե իշխանությունը չի ոգևորում, որ երիտասարդներն ընտրեն զինվորական գործը՝ նա նշեց. «Ես ծառայել եմ հայկական բանակում, դա իմ բանակն է, չմտածեք բանակն ինձնից օտարում եմ: Էդ նույն գեներալներն ու սպաները, ասենք, զինվորի ուտելիքն էնպիսին էին սարքում, որ բավարար չափով չուտեն, մի բան մնա սեղանին, տանեն իրենց խոզերին տան, այն ինչն ասում եմ տասնյակ հազարավոր զինվորներ գիտեն: Զինվորական «մայկեքից» սկսած «սապոններից» վերջացրած այդ նույն գեներալները, զինվորականները տանում էին՝ հայրենասիրական մթնոլո՞րտ էր ստեղծում, որ բոլորը դառնան զինվորակա՞ն: Չգիտե՞ք՝ առաջխաղացումները ոնց էին լինում, աստղերը ոնց էին իջնում ուսադիրների վրա, էդ ա ձեր ունեցած բանակը եղել, դրանո՞վ եք ոգևորել»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից