Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:35 15-11-2024

Նիկոլը հեռանալու է այնքան անսպասելի, որքան անսպասելի թրաշվեց․ Չախալյան

«Տեսակետներ եղան, որ Նիկոլը գնում է, հեռանում է։ Անշուշտ ես իր հեռանալը չեմ բացառում, անգամ տեսակետ եմ հայտնել, որ նա անակնկալ կերպով է հեռանալու։ Մի օր արթնանալու ենք ու իմանանք, որ ինքը չկա, հեռացել է, ինչպես արթնացանք ու տեսանք, որ ինքը թրաշվել է։ Իր խորհրդատուները սիմվոլիկա սիրող մարդիկ են, ես չգիտեմ՝ ովքեր են, բայց սիմվոլիկա սիրող մարդիկ են։ Այս 6 տարիների ընթացքում շատ սիմվոլիկաներ են եղել և բնականաբար ես կարծում եմ այս թրաշ պահելը և ինչ-որ մի օր թրաշվելը հենց սիմվոլիկայով է պայմանավորված»,- այսօր՝ նոյեմբերի 15-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց կառավարության մոտ՝ հայ գերիների վերադարձի պահանջով,արդեն մեկ ամիս նստացույց իրականացնող Վահագն Չախալյանը։

Ըստ նրա՝ այս մեկ ամսվա ընթացքում իրենց հետ կառավարության անդամներից ոչ մեկը չի փորձել խոսել կամ առաջարկել որևէ բան քննարկել։

«Քննարկումներ կամ քննարկման առաջարկներ չեն եղել։ Իշխանության հետ որևէ շփում չենք ունեցել և չունենք և ապագայում էլ ցանկություն չունենք։ Չնայած թրաշվել է, գուցե իրավիճակ է փոխվել։ Իհարկե սա կատակում եմ։ Սակայն տեղաշարժ անշուշտ կա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի