Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:13 15-11-2024

Կիրանցում անասունը սահմանն անցնո՞ւմ է. Փաշինյանը՝ ԱԱԾ պետին

Այսօր կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզպետից և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվեց՝ Կիրանցում անասունը սահմանն անցնո՞ւմ է։

«Ճիշտն ասած՝ ես լավ չհասկացա, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ, կամ էլ դա կարող է տեղի ունենալ միայն սահմանի այն հատվածում, որը դեռ սահմանային ենթակառուցվածքով կահավորված չէ»,- ասաց Փաշինյանը։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նշեց, որ սահմանազատումից հետո՝ մինչև սահմանի վերջանական կահավորումը, մինչև փշալար անցկացնելը, մի քանի նման դեպք եղել է, բոլոր դեպքերում խոշոր եղջերավոր կենդանիները հետ են վերադարձվել։

ԱԱԾ տնօրենն էլ տեղեկացրեց, որ կահավորման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, իսկ անասունների անցումը տեղի է ունեցել մինչև փշալարերը տեղադրելու պահը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել