Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 14-11-2024

Ալեն Սիմոնյանին թվում է՝ հաջորդ ընտրություններին էլ խաբելով կանցնեն. հարցում

Չնայած փորձագետներն ու վերլուծաբանները միաբերան պնդում են, որ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը շարունակաբար անկում է ապրում, այնուամենայնիվ Ալեն Սիմոնյանն այս հարցում բոլորովին այլ կարծիք ունի։

Երեկ Ազգային ժողովի անբիոնից Սիմոնյանը հերթական անգամ ընդդիմությանը քննադատության ենթարկեց՝ համոզմունք հայտնելով, որ ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը հաջորդ գումարման ԱԺ-ում ներկայացված չի լինելու, իսկ իշխանությունը վերարտադրվելու է, ընդ որում՝ ավելի շատ ձայներով։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հարց ուղղել. «Ալեն Սիմոնյանն ասում է, որ հաջորդ ընտրություններում ՔՊ-ն ավելի շատ ձայն է հավաքելու, համաձա՞յն եք»։

Հարցվածների մեծամասնությունն ասաց, որ նման բան չի լինի, քանի որ ոչ ոք այլևս ՔՊ-ին ձայն չի տա։

«Ալեն Սիմոնյանին թվում է՝ հաջորդ ընտրություններին էլ խաբելով կանցնեն»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամաաները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին