Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:36 14-11-2024

Երևանի դպրոցներից մեկում փրկարարները մասնատել են սեղանն ու դուրս բերել աշակերտի մատը. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի հիմնական դպրոցներից մեկում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի հիմնական դպրոցներից մեկի 5-րդ դասարանի աշակերտը մատը մտցրել է դասասեղանի վրա եղած հատուկ անցքի մեջ և չի կարողանում ինքնուրույն դուրս բերել, մատն էլ բավականին այտուցվել է:

Փրկարարները հատուկ գործիքների կիրառմամբ մասնատել են սեղանը և անվնաս դուրս բերել աշակերտի մատը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: