Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:15 13-11-2024

Խաղաղության պայմանագրի մնացած 2 հոդվածների վեաբերյալ առաջարկներն ենք ներկայացնել Ադրբեջանին

«Կազանում տեղի ունեցած կարևորագույն հաջորդ իրադարձությունն այն է, որ շատ նման էր նրան, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում կարող ենք ունենալ լուծում, որը կարող ենք հասցեագրել ու փոխադարձ և լիարժեքորեն լինի ընդունելի»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընթացքում Ալիևի հետ քննարկած հարցերին:

«Այս առաջարկն, ըստ էության, գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին և նաև խաղաղության պայմանագրի մնացած երկու հոդվածների վերաբերյալ մեր առաջարկները փոխանցել ենք Ադրբեջանին»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ առաջարկներն ուղարկվել են կամ երեկ կամ երկուշաբթի:

Նշեց, որ մյուս գործընթացների մասին էլ արդեն հայտնի է.«Որ մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի տեսքի համաձայնեցմանը՝ ԱԳ նախարարն ասաց, սահմանազատման հետ կապված պրոցեսները բաց են ու թափանցիկ»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի