copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:20 25-11-2022

Բարեկարգ այգիներ ու բակեր, նոր ճանապարհներ. քաղաքացիներն իրենց առաջարկներն են ներկայացրել Երևանի 2023թ. ծրագրերի մասին


Երևանի 2023թ. բյուջեի և զարգացման ծրագրի, համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ քաղաքապետարանում անցկացվել է հանրային բաց լսում, որին մասնակցել են քաղաքի խնդիրներով հետաքրքրված քաղաքացիներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Լսումների մասնակիցներն անդրադարձել են քաղաքի տրանսպորտային համակարգի խնդիրներին և մատնանշել ոչ միայն հասարակական տրանսպորտը, այլև ճանապարհաշինական նոր նախագծերի ու տրանսպորտային հոսքերի բեռնաթափման անհրաժեշտությունը:

Քաղաքացիները հետաքրքրվել են նաև հանրային գոտիներում առկա ապօրինի կառույցների ապամոնտաժման և տարածքները քաղաքացիներին վերադարձնելու ծրագրային աշխատանքներով:

Հարցեր են հնչել նաև արտաքին լուսավորության ցանցի արդիականացման, էներգախնայողության և բնապահպանական մի շարք այլ ծրագրերից:

Քաղաքացիների ներկայացրած հարցերին մանրամասն անդրադարձել ու պարզաբանումներ են ներկայացրել ոլորտի պատասխանատուները:

Քաղաքային պլանավորման աշխատանքներում ներգրավված մի խումբ երիտասարդներ էլ, այդ թվում՝ ճարտարապետներ, բարձրացրել են այգիների ու բակային տարածքների կառուցման ու վերակառուցման խնդիրը: Նրանք նաև ցանկություն են հայտնել կամավորության սկզբունքով ներգրավվել նախագծերի ստեղծմանը՝ իրենց փորձն ու գաղափարները փոխանցելով քաղաքին:

Հանդիպումը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով հանրային քննարկման բոլոր մասնակիցներին, մանրամասնել է ծրագրային որոշ դրույթներ: Փոխքաղաքապետն ընդգծել է, որ համայնքը պատրաստ է քննարկել համատեղ գործակցության առաջարկները, նաև նկատել, որ քաղաքը փուլ առ փուլ բարեկարգելու և բնակիչներին է հանձնելու կանաչ նոր գոտիներ:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում