Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 15:30 13-11-2024

Իմ փողով սարքած ասֆալտն ինձ վրա ծախում են. քաղաքացի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ, ելույթ ունենալով Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, ասել է․ «Պետք է արձանագրեմ, որ շատ մեծ ճեղք կա քաղաքացու, պետության և համայնքի միջև, և այդ ճեղքը երևում է Հայաստանի շատ քաղաքացիների շեմքից դուրս և շեմքից ներս իրավիճակներում, որովհետև շատ քննարկված հարց է մեզնում, հատկապես՝ բազմաբնակարան շենքերի պարագայում, որ շեմից ներս մարդու վերաբերմունքը միջավայրին ուրիշ է, շեմքից դուրս բոլորովին ուրիշ»։

Նրա այս հայտարարությունը իրարամերժ գնահատականների տեղիք տվեց, քանի որ կառավարության ղեկավարը չհստակեցրեց, թե ճեղք ասելով՝ ինչ նկատի ունի։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկը դժգոհեց Նիկոլ Փաշինյանից, նրա կառավարության անդամներից և իշխանության ընդունած օրենքներից, որոնք, ըստ քաղաքացու՝ մարդկանց խաբելու և կոռուպցիան շարունակելու համար են։

«Մինչև իր վարչապետ լինելը ճեղք չկար։ Երբ նստեցին, սովորեցին գալստուկ կապել ու օքեյ ասել, չեղքն առաջացավ։ Մարդիկ շատ լավ նայել էին՝ «Քաջ Նազարը», դա շատ ճիշտ նկարահանված կինո է, որ բոլորն էլ կարող են լինել թագավոր, առանց հասկանալու։ 2 բառ են ասում ու դառնում թագավոր»,- ասաց նա։

Խոսելով Երևանի քաղաքապետարանի աշխատանքի, ինչպես նաև տուգանքների մասին, մեր զրուցակիցն ասաց․ «Եկել գալստուկ են կապել, մենք էլ դարձել ենք համբալ։ Էս ասֆալտը իմ փողերով եք սարքել, չոտկով գիծը քաշել եք, եկել ծախում եք վրես․․․ Սրանք սոված ապրել են, իրենց անցյալը գնանք, նայենք՝ մածուն ու լավաշից էն կողմ՝ բան չեն կերել։ Հիմա կապտել են, արա՜, էս ի՞նչ փողեր ա գալիս, միլիարդնե՜ր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան