Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:08 13-11-2024

Եթե նայեք արտահանման ծավալները, շնորհակալություն կհայտնեք, որ վարկեր են վերցրել․ Խաչատուր Սուքիասյան

Եթե դուք տարեցտարի տեսնեք, թե ինչքան սարքավորում է Հայաստան եկել և ինչքան արտադրանք է գեներացվում, ինչքան է արտահանվում, արտահանման ծավալների տարբերությունը, դուք շնորհակալություն կհայտնեք, որ վարկեր եք վերցրել։ Այս մասին ԱԺ-ում 2025 թ-ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Մենք առաջարկում ենք, որ ևս վարկեր վերցնեն, ևս սարքավորումներ ձեռք բերեն, ևս այգիներ, ինտենսիվ այգիներ, արդյունաբերություն զարգացնեն։ Ուզում եմ ասել՝ նոր Հայաստանը կառուցված ճանապարհներ են, կառուցված դպրոցներ են, կառուցված հիվանդանոցներ են, նոր Հայաստանի պետական մարմինները օրենսդրությամբ են գործում»,- ասաց նա։

Անդրադառնալով ընդդիմադիրների՝ բերետավորների մասին խոսակցություններին, նա ասաց․

«Կարմիր բերետավորներից եք խոսում, մի հատ մեզ չեք հարցնո՞ւմ՝ 2007 թվականին ոնց էին ոստիկանները ավտոմատներով հարձակվում ժողովրդի վրա, գնում էին, տնից հանում, սկսում էին արմատուրայով խփել ոտքերին․․․ Հիմա ասում եք՝ բերետավորն ագրեսիվ էր նայում, ուզում էր՝ չգիտեմ ինչ աներ․․․ ուզում էր. ոչ մի բան չի արել էդ բերետավորը։ Իսկ ես ասում եմ՝ խփում էին, ջարդում էին, ծեծում էին, տանում էին մի հատ էլ ոստիկանությունում ու բանտում էին ծեծում։ Մենք ենք շփվել, հիմա ի՞նչ եք ուզում»։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել