copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:28 13-11-2024

Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ օտարերկրացու ինքնազգացողությունը վատացել է. նրան բուժօգնություն են ցուցաբերել. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, դեսպանատան անվտանգության աշխատակիցները ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հայկ Քոչարյանը և Արա Ենոքյանը, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մոտ 10 րոպե բուժօգնութուն էին ցուցաբերում մի քաղաքացու:

Այդ քաղաքացին երեկվանից ԱՄՆ դեսպանատան մոտ է եղել, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օտարերկրացի է, ու այսօր առավոտյան դեսպանատան անվտանգության աշխատակիցները նկատել են, որ նրա ինքնազգացողությունը վատացել և ուշաթափվել է:

Մինչ շտապօգնության ժամանումը՝ նրանք տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա ժամանել են բժիշկները և նրան պարեկների և դեսպանատան անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ պատգարակով մոտցրել են շտապօգնության ավտոմեքենայից, ով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին