copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:16 11-11-2024

Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild

Առաջիկա 12 օրվա ընթացքում Բաքվում կանցկացվի COP29 համաժողովը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի մասնակից երկրների 29-րդ հանդիպումը։ Փոխանցում է News.am-ը։

Նախկին խորհրդային հանրապետությունը կառավարվում է ավտորիտար եղանակով, տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ և խոսքի ազատության ճնշում, իսկ Ադրբեջանը շարունակական հակամարտություն ունի իր հարևան Հայաստանի հետ, գրում է գերմանական Bild պարբերականը։

Քննադատներն ասում են, որ Բաքուն ոչ պիտանի վայր է COP29-ի համար, քանի որ Ադրբեջանի էներգիայի մատակարարման 98%-ը հիմնված է հանածո վառելիքի վրա, իսկ կառավարության եկամուտների մոտ երկու-երրորդը ստացվում է նավթի և գազի արտահանումից:

Համաժողովի պատվիրակներին տրամադրված բենզինով աշխատող ավտոբուսներում գրված է «Green World»:

AI-98-ի մեկ լիտրն արժե 1,26 եվրոյին համարժեք դրամ։ «Այնքան էժան չէ, որքան կարող էիր սպասել նավթ արդյունահանող երկրում»,-ասում է Բաքվում բնակվող մի գերմանացի:

Մոտ ապագայում Ադրբեջանի իշխանությունները մտադիր են 2023 թվականի մակարդակից 14%-ով ավելացնել նավթի և գազի արդյունահանումը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ