Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:22 11-11-2024

Աննա Վարդապետյանը ընդունել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Առաջնորդության զարգացման ծրագրի շրջանակում, 2024 թվականի նոյեմբերի 10-ին ընդունել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներին:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի դասախոս Արկադիկ Թովմասյանը:

Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանը ապագա սպաների հետ զրուցել է զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների պահպանման, բանակում կարգապահության, կոնֆլիկտների կառավարման հարցերի մասին, անդրադարձել ՀՀ զինված ուժերում հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացվող աշխատանքներին:

Պատասխանելով կուրսանտներից մեկի հարցին, թե ի՞նչ հմտություններով պետք է օժտված լինի առաջնորդը, այդ թվում՝ սպայական պաշտոն զբաղեցնող անձը, ՀՀ գլխավոր դատախազը նշել է. «Անհրաժեշտ է իմանալ ոլորտի օրենսդրությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններից մինչև օրենքներ, ցանկացած իրավիճակում դրսևորել հավասարակշռված վարքագիծ, անընդհատ կատարելագործել էմոցիաները կառավարելու հմտությունները, ուղեղը «մարզված» վիճակում պահելու համար կարդալ խելացի գրքեր և լսել որակյալ երաժշտություն, չխուսափել շփվել տարբեր որակներ ունեցող մարդկանց հետ, որպեսզի անընդհատ կատարելագործվեն մարդուն ճանաչելու հմտությունները, հասկանալու համար անձի դրսևորած վարքագծի պատճառահետևանքային կապերը, չտրվել սադրանքներին, լինել արդար՝ այսինքն երկու նմանատիպ իրավիճակներին արձագանքել համաչափ, ունենալ կամք՝ թիրախում հայտնված անձին իրավական կարգավորումների շրջանակում պաշտպանելու համար»:

«Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության գլխավոր դատախազին հանդիպման նախաձեռնությանն արձագանքելու և ապագա սպաների հետ կարևոր թեմաներով երկխոսելու համար:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել