copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:58 10-11-2024

Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարական համակարգի կարևորագույն հիմնասյուներից է․ Ռոբերտ Ղուկասյան

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ․

Սիրելի՛ հայրենակիցներ

Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգն այսօր դառնում է 28 տարեկան:
Նոյեմբերի 10-ին նշվող մասնագիտական ​​տոնի առիթով շնորհավորում եմ ՏԻՄ ոլորտի ներկայացուցիչներին՝ համայնքների ղեկավարներին, ավագանիների անդամներին, համայնքային ծառայողներին և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին։

Շնորհավորում եմ նաև պետական կառույցների այն աշխատակիցներին, որոնք համագործակցում են ՏԻՄ բնագավառի հետ ու համակարգում նրանց աշխատանքը։

Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարական համակարգի կարևորագույն հիմնասյուներից է, և ՏԻՄ օրը հաստատապես մտել է մեր երկրի մասնագիտական ​​տոների օրացույց: Այսօր տեսանելի է տեղական ինքնակառավարման հսկայական դերը Հայաստանում պետականության կառուցման, տեղական ինստիտուտների ձևավորման և կատարելագործման ընթացքում։

Կառավարության և հասարակության միջև փոխգործակցության ամրապնդումը համայնքների զարգացման և առաջընթացի երաշխիքներից են։ Իսկ նրանց կապող օղակը, ինչպես նաև տեղական մակարդակում քաղաքացիների՝ որոշումներ կայացնելու գործընթացներում ներգրավվածությունն ապահովողն ու երաշխավորը ՏԻՄ-ն է։

Կենսական է տեղական ինքնակառավարման մարմինների դերը համայնքների զարգացման գործում, և նրանց ղեկավարների, ավագանիների, համայնքային ծառայողների կոմպետենտությունից, արհեստավարժությունից, պատասխանատվության զգացումից, լիակատար նվիրումով աշխատելու պատրաստակամությունից է կախված իրենց համայնքի ու նրա բնակիչների կյանքի որակի բարելավումը։

Սյունիքի մարզի համընդհանուր զարգացումն, իհարկե, ամփոփում է մեր բոլոր համայնքների բոլոր բնակավայրերի զարգացումը։ Միասին մենք ընդհանուր նպատակ ունենք՝ մեր հայրենակիցների կյանքն ավելի հարմարավետ ու բարեկեցիկ դարձնել։ Ուստի, վերահաստատում եմ մարզային իշխանության հանձնառությունը՝ աջակցելու զարգացման շարունակական նախաձեռնություններին։

Եվ քանի որ ձեր աշխատանքը, նախևառաջ, ծառայություն է և մեծ պատասխանատվություն, շնորհակալություն եմ հայտնում մարզի բոլոր ՏԻՄ ներկայացուցիչներին՝ կատարած աշխատանքի և նվիրվածության համար, մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ավանդի, համաքաղաքացիների և հայրենի հողի հանդեպ անկեղծ մտահոգության համար։

Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն, աշխատելու խաղաղ միջավայր, նոր գաղափարներ և դրանց իրագործումն ի շահ Սյունիքի։
Թո՛ղ բնակիչների ըմբռնումն ու աջակցությունը օգնեն հաղթահարել խոչընդոտները և հասնել ցանկալի արդյունքների:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում