copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:17 20-03-2023

Առողջապահության որակը առողջապահական համակարգի ռազմավարական կարևորագույն ուղղություններից է․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կատարի պետության հանրային առողջության նախարար Հանան բինթ Մուհամմադ Ալ-Քուվարիի հրավերով գտնվում է Դոհայում:

«Մասնակցել եմ Միջին Արևելքի առողջապահության ոլորտում որակի և անվտանգության ֆորումին:

Ուրախ եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորվում է սերտ համագործակցություն առողջապահության ոլորտում: Շարունակելու ենք գործակցությունը մասնագետների վերապատրաստման, փորձի փոխանակման և այլ ուղղություններով:

Առողջապահության որակի ու պացիետների ապահովությունը մեր առողջապահական համակարգի ռազմավարական կարևորագույն ուղղություններից են, և այս առումով շատ հետաքրքիր էր լսել Կատարի փորձը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։