copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:51 07-11-2024

Արագածոտնի մարզում հրդեհ է բռնկվել անասնակերում. սեփականատիրոջը պատճառվել է մի քանի միլիոն դրամի վնաս. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիք գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում անասնակեր է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը՝ բակում կուտակված խոտի դեզում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել է սեփականատեր Զավեն Մ.-ն՝ գյուղացիների հետ։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն քաղաքացուն պատճառվել է մի քանի միլիոն դրամի վնաս։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել