copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:51 07-11-2024

Քննարկել են Հայաստանում անվտանգության ոլորտի բարեփոխումների կարգավիճակն ու հետագիծը

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և հանձնաժողովի անդամները նոյեմբերի 7-8-ը մասնակցեցին «Անվտանգության ոլորտի կառավարումը և վերահսկողությունը Հայաստանում։ Բարեփոխումների կարգավիճակը և հետագիծը» կլոր սեղան-երկխոսությանը։

Միջոցառումը կազմակերպվել էր Խաղաղության երկխոսություն ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի կողմից՝ հանձնաժողովի և Պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

Կլոր սեղան-երկխոսությունը համախմբել էր անվտանգության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերին՝ քննարկելու Հայաստանում անվտանգության ոլորտի բարեփոխումների կարգավիճակն ու հետագիծը։ Քննարկումներ ծավալվեցին անվտանգության ոլորտի խորհրդարանական վերահսկողության, հետախուզության ոլորտի կառավարման և վերահսկողության, պաշտպանության ոլորտում պրոֆեսիոնալիզմի, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, անվտանգության ոլորտում գենդերային ներառականության, զինվորական անձնակազմի բարեկեցության և հոգեկան առողջության բարելավման, անվտանգության ոլորտում մարդու իրավունքների խթանման, անկախ վերահսկողական հաստատությունների հզորացման շուրջ։

Ընդգծվեց խորհրդարանական վերահսկողության կարևորությունը ժողովրդավարական պետությունների հավասարակշռված կառավարման գործում։ Պաշտպանության և անվտանգության ոլորտի ինստիտուտների գործունեության վերահսկողության հարցում առանձնակի շեշտվեցին անվտանգության ոլորտում ի հայտ եկող նոր մարտահրավերները, որոնք պահանջում են նոր մոտեցումներ և որոնք նույնպես պետք է վերահսկելի լինեն Խորհրդարանի կողմից։ Դա հնարավոր կդառնա առկա գործիքակազմի հարստացման, վերահսկողության իրավական մեխանիզմների ուժեղացման, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության միջոցով։ Նշված գործողությունների ամուր հիմքը պետք է լինի հանրության վստահության ձեռքբերումն ու պահպանումը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ