copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:45 07-11-2024

Փողի ալիք ա․ ինչու են Լարսում կուտակումներ առաջանում

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետն անցնելու համար ավելի քան 300 հայկական բեռնատար սպասում է էլեկտրոնային հերթի մեջ: Այս մասին տեղեկացնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը:

Բեռնատարի վարորդ Սամվելը Oragir.News-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց ստեղծված իրավիճակի մասին։

«Նման բան կա։ Փողի ալիք ա, սրանց մոտ փող աշխատելու հարց ա։ Ճանապարհային ոստիկաններին փող են տալիս, որ իրենց հերթը առաջ գցեն։ Ով էլ փող չունի, մնում է կանգնած, մինչև հերթը հասնի։ Մեկից 15 հազար են ուզում, մեկից 30 ու էդպես փող են աշխատում»,- պատմեց նա։

Հավելենք, որ Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը հայտնում է, որ այս պահին հերթի մեջ սպասում է 965 բեռնատար: Դեպի Վրաստան մեկնելու համար էլեկտրոնային հարթակում գրանցված է 303 հայկական բեռնատար։

Հիշեցնենք, որ Վերին Լարսը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը