Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:27 06-11-2024

ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարները վաղը հանդիպելու են. Ախուրիկում մաքրում են փողոցները. տեսանյութ

Oragir.News-ի տեղեկություններով՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վաղը ուղղաթիռով գնալու է Շիրակի մարզի սահմանամերձ Ախուրիկ գյուղ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանին նախատեսվում է ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը։

Նշենք, որ հայ-թուրքական սահմանը նախատեսվում է բացելու երկու կետում` Մարգարայի կամրջի հատվածում և Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում, որը ամենամոտն է Թուրքիային` մոտ 2 կմ։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ, Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ Ախուրիկում կարգի են բերում փողոցները։

Գյուղացիները զարմացած են` նման մաքրություն գյուղում սովորական օրերին չի կատարվում, իրենք էլ են զգում, որ ինչ-որ շարժ կա, բայց չգիտեն՝ ինչ է կատարվում։

Oragir.News-ը կապ հաստատեց Ախուրիկի վարչական ղեկավար Մարզպետ Սարգսյանի հետ, վերջինս ասաց, որ իրենց պաշտոնապես որևէ բան չեն հայտնել, ինչ վերաբերում է փողոցների մաքրությանը, նա վստահեցրեց, որ յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթը կոմունալ վարչությունը մաքրություն է իրականացնում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ