copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:52 06-11-2024

Ընտրողներին «աղբ», «ժեխ» կամ նման կերպ մի անվանիր․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դաս No1. Ընտրողներին «աղբ», «ժեխ» կամ նման կերպ մի անվանիր: Դա չի ներվում:

Դաս No2. Քաղաքականությունում բռնության կամ զենքի կիրառման փորձը կարող է հակառակ արդյունքի բերել:

Դաս No3. Ընդդիմության քրեական հետապնդումը (նույնիսկ՝ հիմնավոր հետապնդումը) կարող է հակառակ արդյունքի բերել:

Դաս No4. Շատերն ունեն ժողովրդավարության մասին այլ, մերինից տարբերվող պատկերացումներ:

Դաս No5. Պետք չի թերագնահատել պոպուլիզմը: Այն քաղաքականության անբաժանելի մաս է:

Դաս No6. Լայն հանրությունը, հաճախ, էլիտաներից ավելի կոնսերվատիվ է:

Դաս No7-ի համար էլ առաջարկեք ձեր մտքերը»: