Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:34 06-11-2024

«Կոնյակ», «շամպայն»-ից հրաժարվելու և նոր անվանումներ ընտրելու համար ՀՀ-ին ժամանակ է տրվել մինչև 2043թ․

Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«3 միլիոն եվրո՝ «կոնյակ» անվանումից հրաժարվելու համար

Եվրոպական միությունը ֆինանսավորման նոր համաձայնագրով ՀՀ-ին 3 միլիոն եվրո գումար կտրամադրի, որով Հայաստանը պետք է կազմակերպի հայկական կոնյակի համար «կոնյակ» անվանման կիրառության դադարեցումը, մշակի հայկական խմիչքի համար նոր բրենդ, գովազդի ու խթանի դրա կիրառությունն ու տարածումը, ինչպես նաեւ կազմակերպի հայկական նոր բրենդի դիրքի ու մրցակցության պահպանումն արտաքին շուկայում։

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն է տվել Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ ֆինանսավորման այդ նոր համաձայնագրի ստորագրմանը եւ ֆինանսների նախարարի պաշտոնակատարին պատվիրակել կազմակերպել դրա նախապատրաստումը։

Նշենք, որ «կոնյակ» անվանումից հրաժարվելու պահանջը նախատեսված է 2017-ի նոյեմբերի 24-ին ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրով, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021-ի մարտի 1-ից։ Նույն համաձայնագրով նախատեսվում է հրաժարվել նաեւ «շամպայն» անվանումից։

«Կոնյակ» եւ «շամպայն» անվանումներից հրաժարվելու եւ նոր անվանումներ ընտրելու համար Հայաստանին ժամանակ է տրվել մինչեւ 2043 թվականը»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել