copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:43 05-11-2024

Telcell-ը քաղաքացու հաշվին հարստանում է․ տերմինալները մանրը չեն վերադարձնում

Բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են, որ «Telcell» ընկերության վճարային տերմինալները մանրադրամ չեն վերադարձնում, և իրենք ստիպված են լինում մուտքագրված գումարը փոխանցել կա՛մ հեռախոսահամարին, կա՛մ «Telcell Wallet» դրամապանակին։

Այս խնդիրը ակտուալ է դարձել հատկապես քաղաքային իշխանությունների կայացրած որոշման ֆոնին, երբ հանրային տրանսպորտից օգտվելու համար պարտադիր պայման են 100 դրամը կամ «Telcell»-ի տրամադրած QR կտրոնը։

«Ես քաղաքացի եմ, որին պարտադրել են օգտվել այս տերմինալից։ Եթե 100-դրամանոց ունենայի, էլ տերմինալից չէի օգտվի, միանգամից կգցեի ավտոբուսում տեղադրված արկղի մեջ։ «Telcell»-ի տերմինալները 50-դրամանոց չեն ընդունում, ստացվում է, որ քաղաքացին պետք է իր մոտ ունենա առնվազն 200 դրամ և ավելի։ Մեծ մարդ եմ, պատկերացրեք՝ մոտս մնացել է վերջին կոպեկս՝ 2 հատ 50 դրամ, ի՞նչ եմ անելու, ոտքո՞վ գնամ տուն։ Իմ հեռախոսը նման հնարավորություն չունի, որ իրենց ասած հավելվածը ներբեռնեմ, ապարատից օգտվելու համար էր, ավելի գցած գումարը փոխանցում է հեռախոսահամարիս, բայց դա ինձ պետք չէ»,- բողոքեց բնակիչներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ, անդրադառնալով այս խնդրին, ասաց․

«Ես 1000 դրամ լիցքավորել էի, 5 հատ կտրոն էի վեցրել, բայց մանրը՝ 500 դրամը, չվերադարձրեց սարքը, և դա այն դեպքում, որ տերմինալի վրա նշված էր, որ մանրը վերադարձնում է։ Զանգահարեցի իրենց, ասացին՝ կփոխանցեն բջջային համարիս կամ օնլայն դրամապանակին, բայց քանի որ ես իրենց հավելվածը չունեմ, համարիս փոխանցեցին։ Սա մարդու իրավունքների ոտնահարում է, իրենք այս եղանակով ստիպում են, որպեսզի քաղաքացիները կախման մեջ լինեն իրենցից։ Իմ հեռախոսում իրենց հավելվածը չկա, ես չեմ ուզում իրենց հետ գործ ունենալ, բայց իրենք միտումնավոր այնպես են մշակել ամեն ինչ, որպեսզի բոլոր մյուս վճարումները՝ կոմունալ, ինտերնետ և այլն, իրենց հավելվածով կատարես, որից էլ իրենք հավելյալ եկամուտ կստանան։ Անգամ մանրը հեռախոսահամարին փոխանցելու դեպքում, իրենք ծառայություն են մատուցում բջջային օպերատորներից որևէ մեկին։ Ու այս ամենն արվում է քաղաքային իշխանությունների լուռ համաձայնությամբ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ