Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:02 05-11-2024

Փաշինյանի աշխատանքից գոհ է հարցվածների շուրջ 35 տոկոսը, դժգոհ՝ շուրջ 57 տոկոսը

«Գնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը» «GALLUP»-ի հարցը ՀՀ քաղաքացիներին ուղղվել է 3 ամիս շարունակ՝ մայիսին, հուլիսին և հոկտեմբերին։

Հոկտեմբեր ամսվա հարցման տվյալներով՝ քաղաքացիների 34,5 տոկոսը դրական է գնահատել Նիկոլ Փաշինյանի աշխատանքը, իսկ 57,6 տոկոսը՝ բացասական։

Հուլիս ամսին 35,1 տոկոսն է դրական գնահատել, իսկ բացասական՝ 54,8 տոկոսը։

Մայիս ամսին վարչապետի աշխատանքից գոհ է եղել 27,8 տոկոսը, և դժգոհ՝ 59,7 տոկոսը։

Հարցվածների մեծ մասը բացասական են գնահատել նաև ՀՀ նախագահի, ԱԺ-ի և կառավարության աշխատանքը։

ՀՀ նախագահի աշխատանքից «լիովին գոհ» է «GALLUP»-ի կողմից հարցված քաղաքացիների ընդամենը 8,6 տոկոսը, իսկ «ավելի շուտ դրական» է համարել 16,2 տոկոսը։

Հարցվածներից 16,3 տոկոսն ավելի շուտ «բացասական» է գնահատել, իսկ 39 տոկոսն ընդհանրապես «բացասական»։

ԱԺ-ի աշխատանքից դժգոհ է 66,5 տոկոսը, գոհ՝ 15,6 տոկոսը։

Կառավարության աշխատանքից դժգոհ է 56,3 տոկոսը, գոհ՝ 37,8 տոկոսը։

Հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն, հեռախոսային տարբերակով։

Հարցումն իրականացվել է հոկտեմբերի 24-30-ը։

Հարցմանը մասնակցել է 1100 քաղաքացի։

Արդյունքները ներկայացրեց ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ