copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:29 05-11-2024

Հայաստանն աշխարհին առաջարկում է նոր ուղի՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը. Պապոյան

Եթե նկատել եք՝ վերջին ժամանակներում սահմանազատման բանակցային գործընթացը, վերջին հանդիպումներն արտգործնախարարների մասնակցությամբ, ամբողջ գործընթացը տեղի է ունենում երկկողմ ֆորմատով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների ապաշրջափակման շուրջ ընթացող բանակցություններին, նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Ես կարծում եմ, որ երկկողմ ձևաչափը տվել է իր արդյունքները, որովհետև եթե որևէ մեկն այլ ֆորմատով գալիս մասնակցում է, ուզի, թե չուզի, իր շահերով է գալիս: Պետք է շարունակել աշխատել երկկողմ ֆորմատով»,- ասաց նա:

Անդրադառնալով երկաթգծի կառուցմանը՝ վերջինս ասաց. «Երկաթգիծը նոր ասելիք է աշխարհին: Մենք աշխարհին ասում ենք, որ արևմուտքից արևելք, հյուսիսից հարավ բեռնափոխադրումներ իրականացնելիս նոր ուղղություն կա, հատկապես, որ նախկինում գործող ուղղություններն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով փակ են: «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը Հայաստանի, Հայաստանի հարևանների ու աշխարհի համար փող աշխատելու միջոց է, մենք գործող բարդ ճանապարհներին առաջարկում ենք այլընտրանքային հեշտ ճանապարհ: Սա Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարց չէ, Հայաստանը աշխարհին առաջարկում է նոր ուղի»:

Նախարարը, խոսելով հարևանների հետ փակ սահմանից, նշեց. «Մեզ միշտ թվացել է, որ շատ լավ է, երբ մեր սահմանները մեր հարևանների հետ փակ են, նույնիսկ նարատիվներ են տարածվել, որ եթե սահմանը բացվի, մեր վերջը կգա:

Իրականում մենք ոչ ոքի առաջ սահման չենք փակել, սահմանն այդ երկրներն են փակել, որ ՀՀ-ին տնտեսապես չեզոքացնեն, դա հաջողվել է ու մեր տնտեսությունը պատրաստ չէր այդ պատերազմին: Մենք հիմա ասում ենք, որ խնդիր չունենք մեր հարևանների հետ, ոչ մեկի նկատմամբ չունենք տարածքային պահանջ ու պատրաստ ենք նոր էջ սկսել մեր հարաբերություններում»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ