Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:12 04-11-2024

Ձեզ համար ճիշտ գոյություն ունի՞․ հայտնի տիկտոկերը դժգոհում է «Լիգա Ինշուրանսից»

Բլոգեր Գևորգ Ավետիսյանը օրեր առաջ ինստագրամյան և տիկտոկյան իր էջերում հրապարակեց տեսանյութ, որտեղ իր բողոքն ու դժգոհությունն էր ներկայացնում «Լիգա Ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության հետ կապված։

Oragir.News-ի հետ զրույցում բլոգերը պատմեց, որ նրա մեքենային աջից հարվածել են, իսկ մեղավոր դուրս է եկել նա։

«Ովքեր ունեն մեքենաներ ու ապահովագրութոյւոն են անում, իմացեք։ Ամսի 5-ին եկան, աջից հարվածեցին իմ մեքենային։ Տվյալ փողոցի վրա էլ գծանշում չկար։ Ես գնում էի ուղիղ, եկան, հարվածեցին իմ մեքենային։ «Լիգա Ինշուրանսի» անկախ փորձագետները ինձ հանեցին համամեղավոր»։ Ձեր համար ճիշտ գոյություն ունի՞։ Իմացեք, որ կարող է սենց դեպքեր լինել և ձեզ մեղավոր հանեն»,-ասաց նա։

Բլոգեր Գևորգ Ավետիսյանը նաև հայտնեց, որ այժմ դատական գործընթաց է սկսվել։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև «Լիգա Ինշուրանս» ԱՓԲԸ-ի կոնտակտ կենտրոնի աշխատակցուհի Անի Հակոբյանի հետ, ով մեղավորության մասով առհասարակ ապահովագրական ընկերությունը չի միջնորդում։ Դա իրականացվում է անկախ փորձագիտական կենտրոնների կողմից։ Կենտրոններն էլ կառավարվում են բյուրոյի կողմից։

«Այս որոշումը մեր ընկերության փորձագիտական կենտոնը չի կայացրել։ Դա անկախ մարմին է։ Ամեն դեպքում իր հնչեցրած խոսքը կառավարելի չէ։ Նա հայտնել է կարծիք, որը սուբեկտիվ չէ»,-եզրափակեց Անի Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել