Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:41 04-11-2024

Երևանի եկամուտները 39 մլրդ դրամից հասել են 61 մլրդ-ի․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2025թ. պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է, որ Երևանը 2024թ., 2023-ի համեմատ, սեփական եկամուտները էականորեն ավելացրել է․

«Երևանի քաղաքապետարանը 2024թ. 61 մլրդ դրամից ավել եկամուտներ է հավաքագրել՝ 2023թ. 39 մլրդ դրամի համեմատ։ Ի հավելումն, փորձել ենք նաև ծրագրերի ծավալն ընդլայնել»,- ասաց նա։

Քաղաքապետի խոսքով՝ քաղաքապետարանը վերջին տարիներին սկսել է իրականացնել այնպիսի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք նախկինում երբևէ չեն արվել.

«Մասնավորապես, վերջին 2 տարվա ընթացքում սկսվել է 14-15 կմ կոյուղու փոխարինումը, որը քաղաքապետարանի ֆորմալ գործառույթը չէ։ Երևանի քաղաքապետարանը սեփական եկամուտներով որոշակի բյուջե է ներդրել՝ տարվա կտրվածքով ծախսելով մոտավորապես 1.5-1.8 մլրդ դրամ։ Այս տարի ամփոփում ենք այդ աշխատանքները»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ այս տարի քաղաքապետարանի միջոցներով և կառավարության աջակցությամբ իրականացրել են 52 կմ ճանապարհի միջին նորոգման աշխատանքներ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը