Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:11 03-11-2024

Նոր Գեղիի խաչմերուկում բախվել են 2 «Ford Tranist»-ները, 2 «Opel»-ներն ու «Renault»-ը․ օպերատիվ են գործել պարեկները․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։45-ի սահմաններում Նոր Գեղիի խաչմերուկում բախվել են 2 «Ford Tranist», 2 «Opel» և «Renault» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում