copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:51 01-11-2024

700 մետրի փոխարեն շրջանցում ենք 20 կմ. Նոր Հաճնի կամուրջը 4 ամիս է՝ չի վերանորոգվում

«Դա աշխատանքի իմիտացիա է։ Ես աշխատանք չեմ տեսնում»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց Նոր Հաճնի բնակիչ Հայկ Կիրակոսյանը՝ անդրադառնալով Նոր Հաճնի կամուրջի վերանորոգման աշխատանքներին, որը տևական ժամանակ է՝ չի ավարտվում։

Նրա խոսքով՝ աշխատանքը դանդաղ է առաջ գնում, քիչ աշխատողներ կան։

«Մեր կամրջի երկարությունն ընդամենը 700 մետր ա, մեր բնակիչները Աբովյան կամ Երևան գնալու համար 700 մետրի փոխարեն գնում են 20 կմ»,-ասաց նա։

Հայկ Կիրակոսյանը պնդում է՝ հայտարարում են, որ տեխնիկական խնդիրներն են աշխատանքների երկարաձգման պատճառը։

«Եկեք հետ գնանք տենդերին. տենդե՛ր հայտարարող, դու չգիտե՞ս՝ ինչ ես հայտարարում, ինչ աշխատանքներ կա կատարելու։ Հայտարարում են՝ տեխնիկական խնդիրներ են առաջացել ու վերջ։ Տենդեր հայտարարողը չգիտե՞ր, որ տեխնիկական խնդիր կարա առաջանա»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ աշխատանքների ավարտի ժամկետը 3 անգամ երկարացվել է։

«Հոկտեմբերի 6-ից երկարացրին նոյեմբերի 12, հետո նոյեմբերի վերջ։ Հիմա էլ ասում են՝ նոյեմբերի վերջն էլ կասկածելի ա, որովհետև տեխնիկական աշխատանքներն են ավելացել ու հայտարարում են մինչև դեկտեմբերի կեսը։ Եթե ժամկետում չեք ավարտում, գոնե այլընտրանքային ճանապարհ առաջարկեք»,- ասաց քաղաքացին։

Հայկ Կիրակոսյանը շեշտում է՝ այս ամենը մեծ դժվարություններ են առաջացրել նաև ուսանողների համար։

«Ուսանողների վիճակը պատկերացնում եք ամեն առավոտ։ 3 հոգի բերել են, 1 ամիս անում են։ 3 բրիգադ բերեք 3 օրում արեք։ Կարելի ա ժողովրդին էս վիճակի մեջ պահել։ Մասնավորների, սեփական լիներ միանգամից կսարքեին։ Անունը դրել են տեխնիկական խնդիր ու անցնում են առաջ։ Ինչքան կարելի ա մարդկանց համբերությունը փորձել»,-եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ