copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:23 01-11-2024

Սամվել Ալեքսանյանը փոշմանե՞լ է, թե՞ հաջողակ չէ․ ի տարբերություն կնոջ` նա չմասնակցեց Աննա Հակոբյանի ընթրիքին

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, ի տարբերություն իր կնոջն ու ազգականներին, չի մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Սամվել Ալեքսանյանի հետ՝ պարզելու, թե ինչն է եղել ընթրիքին չմասնացելու պատճառը, գուցե 1 միլիոն դրամը կամ ավելի մեծ գումար է վճարել, բայց չի ներկայացել։ Ալեքսանյանը, սակայն, հեռախոսազանգերին պատասխանելու փոխարեն, անջատում էր։

Տարօրինակ է, որ գործարար Սամվել Ալեքսանյանի կինն ու հարազատները ամիսներ առաջ 1-ական միլիոն դրամ էին վճարել և մասնակցում էին Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին, իսկ ինքը՝ ոչ։

Գուցե վախեցե՞լ է հանրության արձագանքից։ Գուցե փոշմանե՞լ է․․․

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Աննա Հակոբյանը կազմակերպել էր ընթրիք, որին մասնակցում էին բացառապես բիզնես ոլորտում հաջողության հասած տղամարդիկ։ Մեկ անձի մասնակցության վճարը 1 միլիոն դրամ էր, որը, ըստ «Իմ քայլը» հիմնադրամի, ուղղվելու է բիզնես գործունեություն ծավալող սկսնակ տղամարդ գործարարներին։


Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում