copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:00 30-10-2024

Ոստիկանները օրենքից չե՞ն հասկանում․ «Գոյի» փաստաբանի մուտքը թատրոն ևս արգելված է

«Երբ իմ աջակցության կարիքը ունենում են, եթե մարդուն անհրաժշտ է, ես մոտենում եմ։ Բոլորս էլ գիտենք, որ «Գոյ» թատրոնի աշխատակիցները իրենց ակցիան են իրականացնում։ Այն տրամաբանությամբ, որ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը այժմ սևեռված է այս խնդրի շուրջ, ոստիկանները գտնվում են թատրոնի տարածքում։ Ինձ թատրոն ներս չթողնելը կամայական որոշում է, կա խախտում և խտրական մոտեցում»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի ներկայացուցիչ, փաստաբան Կարո Ասատրյանը։

Փաստաբանի խոսքով՝ այստեղ ապօրինություն չկա, քանի որ ոստիկանությունը մինչ այս որևէ պահանջ չի ներկայացրել։

«Ստացվում է, որ իմ վստահորդները խնդրում են, որ ես իրենց մոտենամ։ Դրա առաջին օրը, երբ ոստիկաններ էին հրավիրել, ես մոտեցել և իրավաբանական աջակցություն եմ ցուցաբերել։ Որևէ արգելք չի եղել։ Արդեն հաջորդ օրը ես մոտենում եմ ու անվտանգության աշխատակիցներն ասում են, որ մուտքն արգելված է։ Ես ներկայացնում եմ, որ ես փաստաբան եմ, և չի կարելի խոչընդոտել իմ աշխատանքին։ Ես փորձում եմ ՄԻՊ-ի միջոցով ոստիկաններին բացատրել իրավիճակը։ Վարդան Մկրտչյանն էլ շեշտադրում է, որ խստացված ռեժիմ է, և մարդկանց ներս չեն թողնում»,-պատմեց Ասատրյանը։

Նշենք, որ որևէ ուժային մարմին փաստաբանների և լրագրողների աշխատանքը խոչընդոտելու լիազորություն չունի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին