Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:10 30-10-2024

Նախագահը գնացել է Կոլումբիա` կոֆե կամ կոկաին բերելու. հարցում

ՀՀ նախագահի գործունեությունը հանրային ուշադրությանը չի արժանանում։ Ժողովրդին հետաքրքիր չէ, թե ինչով է նա զբաղվում։ Վահագն Խաչատուրյանն այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Կոլումբիայում 2024թ. ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասի կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովին մասնակցելու նպատակով (COP16)։ Համաժողովի ընթացքում ՀՀ նախագահը հանդես կգա ելույթով, հանդիպում կունենա Կոլումբիայի նախագահի և գործընկեր երկրների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Հայաստանի նախագահը մեկնել Կոլումբիա»։

Հարցվածները տեղյակ չէին, թե ինչու է նախագահը գնացել Կոլումբիա։

«Ենթադրում եմ ՝գործուղում է հօգուտ մեր պետության, ենթադրում եմ՝ պետք է բանակցություններ վարի»,- ասաց մի քաղաքացի։

«Ես գիտեմ, որ ամենաուժեղ նարկոմաֆիան Կոլումբիայում է։ Երևի՝ կոֆե բերելու, կոֆե կամ կոկաին»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

«Երևի նարկոտիկի համա՞ր։ Կոլումբիա ինչի՞ համար են գնում, չգիտեմ»,- կատակեց անցորդներից մեկը։

Հարցվողների մի մասը չկարողացավ պատասխանել հարցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել