copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:50 30-10-2024

Շենքի տեսախցիկները չեն աշխատում․ 8-րդ պոլիկլինիկայից հերքում են շտապօգնություն կանչելու լուրը

Օրեր առաջ Oragir.News-ի ընթերցողներից մեկը հայտնել էր, որ Երևանի 8-րդ պոլիկլինիկայում հիվանդներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, և պոլիկլինիկայի բժիշկները շտապօգնություն են կանչել։

Եվ չնայած նրան, որ լուրը համացանցում տարածվել էր նաև տարբեր օգտատերերի կողմից և բոլորն էլ դեպքի մասին գրառումներ էին արել, այնուամենայնիվ պոլիկլինիկայի տնօրենը՝ Արմինե Հարությունյանը Oragir.News-ի հետ զրույցում հերքեց լուրը․ «Ոչ մի հիվանդ չի վատացել, շտապ չի եկել, ես նույնիսկ շտապօգնության տնօրենից եմ ճշտել»։

Հարցին՝ հիվանդանոցի ներում և դրսում կա՞ն տեսախցիկներ, որոնց կարող են նայել և իսկապես համոզվել եղել է նման բան, թե՞ ոչ, Հարությունյանն ասաց․ «Տեսախցիկները վերանորոգման մեջ են չեն աշխատում, թե չէ տեսախցիկներով ավելի հեշտ կլիներ այդ հարցը լուծել։ Նման բան լինել չէր կարող»,- եզրափակեց պոլիկլինիկայի տնօրենը։


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը