copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:44 29-10-2024

Ես նման հարցերով ներվերս ու ժամանակս չեմ վատնում. գյումրեցի գործիչը` «Բալասանյան դաշինքի» հրաժարականի մասին

Գյումրին պատրաստվում է ՏԻՄ արտահերթ ընտրություններին, ըստ շրջանառվող լուրերի` տեղի են ունենալու դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին։ Գյումրիի ավագանու մյուս խմբակցությունները դեռևս չեն խախտում լռությունը, մեկնաբանություն չեն տալիս «Բալասանյան դաշինքի» հրաժարականի վերաբերյալ։

Այս փուլում լուռ են նաև մարդիկ, ովքեր 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին աջակցել են «Բալասանյան դաշինքին», իսկ այս դաշինքին քվե տված գյումրեցիները հիասթափված են։

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, ով ակտիվորեն հասարակական գործունեություն է ծավալում Գյումրիում, անդրադառնալով Գյումրիի քաղաքապետարանում ստեղծված իրավիճակին՝ ասում է.

«Ես չմասնակցեցի նախորդ ընտրություններին (2021թ.) եւ իմ կարծիքը հայտնել եմ այդ մասին, ի՞նչ եք կարծում՝ ինձ սազո՞ւմ է նման մանր հարցերով գլուխս ծանրաբեռնեմ, ներվեր ու ժամանակ վատնեմ։ Հիմա ամբողջ դաշտերը մնացել են անմշակ մկները ելել, դաշտերը ծածկել են, հիմա ես էդ հարցերը թողնեմ և էդ չգիտեմ ինչով զբաղվե՞մ։

Իմ կարգավիճակից ցածր եմ համարում նման մանր-մունր հարցերով զբաղվել»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Վահան Թումասյանը։

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն այն կարծիքին է, որ այս հարցերի համար ընդհանրապես չարժի ժամանակ ու նյարդեր վատնել։

Գյումրիի արտահերթ ՏԻՄ ընտրություններին մեկ ամիս, կամ մի քիչ ավելի ժամանակ է մնացել, բայց միայն հայտնի է ՔՊ-ի թեկնածուն, որոշ քաղաքական ուժեր հայտ ներկայացրել են ընտրություններին մասնակցելու, բայց գյումրեցիները մտավախություն ունեն, որ ով էլ հաղթի ընտրություններում շատ հնարավոր է, որ ինչ-որ պահի ՔՊ-ի հետ նորից առևտրի մեջ մտնի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին