Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 29-10-2024

Քաղաքապետարանի փնթի աշխատանքը. գովազդային վահանակների կտրած սյուները աղբաման են դառնում

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի տարբեր հատվածներից ապամոնտաժում է գովազդային վահանակները, բայց դրանք անում է փնթի ձևով։

Oragir.News-ը ֆիքսել է Երևանի Իսակովի պողոտայում առկա սյուները, որոնց վրայից հանվել են գովազդային վահանակները, սակայն սյուներն այդպես մնացել են ճանապարհի մեջտեղում։

Գուցե քաղաքապետարանը սա կբացատրի նրանով, որ աշխատանքները դեռ չեն ավարտվել, և որ սյուները ևս ապամոնտաժվելու են, բայց քաղաքի տարբեր հատվածներում բազմաթիվ են նման փնթի աշխատանքները։

Օրինակ՝ Արշակունյաց պողոտայում երկաթե սյունը հեռացնելուց հետո, այն գետնից մոտ կես մետր բարձրության վրա թողել են, ամիսներ առաջ էլ նշված հատվածում ասֆալտապատում անելու ժամանակ նաև դրա մեջ էին ասֆալտ լցրել՝ պատվանդանի տպավորություն հաղորդել։

Իսկ ահա Գարեգին Նժդեհի փողոցում ամիսներ առաջ ապամոնտաժված երկաթե սյան հիմքը չեն հեռացրել, և այն ծառայում է որպես աղբաման։

Ո՞վ է պատասխանատու այս փնթի աշխատանքի համար։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղյա՞կ է այս խնդրից։ Եթե այո, ապա նկատողություն տվե՞լ է պատասխանատուներին, օրինակ՝ Երևանի քաղաքապատերանաի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետին։

Այս հարցերի պատասխանը ստանալու համար Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչություն։ Մեզ փոխանցեցին, որ համապատասխան բաժնում քննարկում է ընթանում, ավարտվելուն պես՝ կապ կհաստատեն մեզ հետ և կպատասխանեն մեր հարցերին։

Մինչև աշխատանքային օրվա ավարտը որևէ մեկը մեզ հետ կապ չհաստատեց։

Սա փաստում է այն մասին, որ քաղաքապետարանը թերի է կատարել իր աշխատանքը և հարցերին պատասխան չունի։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել