copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:50 29-10-2024

Ուժայինները մեզ դուրս հանելու իրավական հիմք չունեն. «Գոյի» դերասանները գիշերել են թատրոնում

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, «Գոյ» թատրոնի դերասանական կազմին հաջողվեց մուտք գործել թատրոնի շենք։

«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել էր, որ եկել են իրենց պահանջների հետևից.

«Մենք հիմա գտնվում ենք Գոյ թատրոնում, բոլորս եկել ենք մեր պահանջի հետևից, մեր ստեղծագործելու իրավունքի հետևից: Հունվարի 30-ից մեր թատրոնն ապօրինաբար դադարեցրել է իր գործունեությունը: Մեր մուտքն էր փակվել, մեզ թույլ չէին տալիս, բայց ինչպես տեսնում եք, մենք եկել ենք, մեր իրավունքները պաշտպանում ենք և օրենքի շրջանակում գտնվում ենք Գոյ թատրոնում»։

Օրվա վերջում ուժայինները մուտք են գործել թատրոն և փորձել բռնի ուժով դերասաններին դուրս հանել այնտեղից, սակայն դա նրանց չի հաջողվել։

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Oragir.News-ը կապ հաստատեց ռեժիսոր Սարգիս Արզումանյանի հետ, պարզելու, թե ո՞րն է լինելու թատրոնի անձնակազմի հաջորդ քայլը․

«Հաջորդ քայլը՝ մեկ քայլ առաջ։ Ուժայինները երեկ էլ էին ուզում մեզ դուրս հանել, կարող է՝ վաղն էլ ուզեն։ Դա ցանկություն է, բայց պետք է ուժայինները մեզ այստեղից դուրս հանելու իրավական հիմք ունենան։ Երեկ մենք բացատրեցինք, մեր փաստաբանն էլ հնարավորինս բացատրեց, որ մենք իրավունք ունենք լինելու էստեղ։ Հիմա, եթե ապօրինաբար պետք է մեզ այստեղից դուրս հանեն, ապա դա կլինի ապօրինաբար։ Մենք դրանից չենք վախենում, պատրաստաված ենք դրան։ Եթե պետք է ուժով հանեն, թող հանեն»,- ասաց նա։

Սարգիս Արզումանյանը մեզ հետ զրույցում նաև հայտնեց, որ այսօր մինչև 18:00 պատրաստվում են մնալ թատրոնում։

«Այսօր մինչև աշխատանքային ժամի ավարտը կլինենք այստեղ, մինչև որևէ պետական մարմին կարձագանքի և ընթացք կտա մեր գործերին։ Մենք երեկ ՀՀ դատախազություն դիմում ենք մուտք արել հանցագործության մասին, մի շարք առերևույթ հանցագործություններ ենք նկատել, որոնց մասին դիմում ենք ներկայացրել։ Մենք պետք է մինչև 18:00 իմանանք, որ որևէ կառույց պատրաստ է այդ հարցին լուծում տալ, բայց ոչ թե բանավոր կերպով, այլ փաստաթղթով։ ԿԳՄՍՆ-ի հետ այլևս քննարկելու բան չունենք, նրանք գիտեն մեր կոնկրետ պահանջները»,- նշեց ռեժիսորը։

Նա նաև պատմեց, որ թատրոն կարողացել են մուտք գործել Սունդուկյանի ծառայողական մուտքից։ Անձնակազմը նաև ականատես է եղել, որ իրենց թատրոնն արդեն շահագործվում է։
«Թատրոնի դահլիճի դուռը բաց էր, քանի որ այնտեղ փորձ էր տեղի ունենում։ Այսինքն՝ արդեն շահագործում էին։ Այս մարդիկ կարծում են, որ սա իրենց տարածքն է։ Ոչինչ չենք կոտրել, չենք ջարդել, շատ խաղաղ, հանգիստ մտել ենք»,- եզրափակեց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահը։

Հավելենք, որ դերասանները երեկ գիշերել են թատրոնում։

Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
«Գոյ»-ի պահանջն է՝ «Գոյ» թատրոնը լինի որպես անկախ թատրոն, այսինքն՝ իրենց տարածքում ունենան ստեղծագործելու իրավունք։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում