copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:00 28-10-2024

Ով է հավակնում Գյումրիի քաղաքապետի պաշտոնին և ինչով է նա հայտնի

Գյումրիի քաղաքապետի հրաժարականից հետո հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է հավակնում այդ պաշտոնին։ Այնինչ նրա և նրա օգնական Լիլիթ Ծատուրյանի անունները առնչվում են կոռուպցիոն գործարքների հետ:

2023 թվականին՝ Ախուրյան համայնքում ՔՊ-ի կազմակերպած իշխանափոխությունից հետո, Լիլիթ Ծատուրյանի հայրը՝ 74-ամյա Աղաբեկ Ծատուրյանը (նախկինում ՀՀԿ անդամ), Կարեն Սարուխանյանի միջնորությամբ անցնում է աշխատանքի «Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ում։

Միաժամանակ աշխատելով համայնքային հիմնարկությունում՝ Աղաբեկ Ծատուրյանը նույն ժամանակահատվածում հիմնում է «Լիվալ քոնտրոլ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայություններով։ Հետաքրքիր է այն, որ այս ընկերությունը միայն Ախուրյան համայնքում է մասնակցում մրցույթների և հաղթում։









Նկարներում Ախուրյանի համայնքապետարանի միջև կնքված բազմաթիվ պայմանագրերից մի քանիսն են՝ վերցված համայնքապետարանի կայքից։ Ի դեպ, Լիլիթ Ծատուրյանը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրի համայնքի ՔՊ տարածքային կառույցի վերահսկող անդամն է։

«Լիվալ քոնտրոլ» ՍՊԸ-ի 2024-ին հաղթած 3 հիմնական տենդերները․

1․ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապս բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայություններ՝ 4․833․864 ՀՀ դրամ ( 26/07/2024 ):

2․ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի կարիքների համար՝ շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայություններ՝ 930 000 ՀՀ դրամ (04/07/2024 թվական)։

3․ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի կարիքների համար սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայություններ (08/04/2024 թվական)։

Նշենք նաև, որ մարզպետ եղած ժամանակ Կարեն Սարուխանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կազմակերպել է, որ իր հարազատ քեռու՝ Մանվել Խուջումյանի քրեական գործը քննվի աչքից հեռու և ամենակարևորը՝ «ճիշտ» դատավորի՝ ներկայիս Ախուրյան համայնքի ղեկավար Մանուկյանի Զավենի հոր մոտ: Գործը վարույթ է ընդունել 08․11․2018-ին, իսկ դրանից ընդամենը մեկ օր առաջ Սարուխանյանի կողմից Ախուրյանի բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել Զավեն Աշոտի Մանուկյանը: Այս դեպքից տարիներ անց Ախուրյան համայնքում «իշխանափոխություն» է լինում, և Զավեն Մանուկյանը Ալբերտ Այվազյանի փոխարեն համայնքի ղեկավար է դառնում:

Վերջին 1-2 տարում Կարեն Սարուխանյանը բավականին մեծ կարողության տեր է դարձել՝ Շիրակի մարզում ունի հյուրատուն (տես․ նկարում)․ ի դեպ, հյուրատունը աշխատեցնում է օգնական Լիլիթ Ծատուրյանը, դեղատուն՝ իր տանը կից, իր մեկնաբանմամբ կինն է աշխատեցնում, այն դեպքում, երբ կինը՝ Փիլոյան Արփին, աշխատում է Գյումրիի Սեյսմիկ ծառայությունում, թանկարժեք մեքենաներ, որոնք, ի դեպ, ներկայացված չեն իր հայտարարագրում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին