copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:55 25-10-2024

Վարչապետենց տանն էի, տպավորված եմ․ Աննա Հակոբյանի հետ հանդիպած անձը մանրամասներ է հայտնում

Աննա Հակոբյանի կազմակերպած հանդիպում-քննարկման մասնակիցները համացանցում բուռն քննարկում են իրենց տպավորություններն այդ միջոցառման վերաբերյալ, որոշները նաև փակագծեր բացում։

Բնականաբար կարմիր թելով անցնում է մի բան, Աննա Հակոբյանը «բացահայտում» է նրանց համար դրական առումով։

Հոկտեմբերի 21-ին կայացած հանդիպում-քննարկմանը մասնակցել է նաև ոմն վերլուծաբան-հարզազրուցավար Դավիթ Մնացականյան, որը եթերում իր հիացմունքն է հայտնել Աննա Հակոբյանի մասին։

«Այսօր վարչապետենց տանն էի։ Հրավիրված էինք 12 հեռուստատեսության և ինտերնետի մարդիկ, ովքեր լսարան ունեն, գործունեություն են ծավալում և այլն։ Մոտ 2,5 ժամ քննարկում տեղի ունեցով, և տիկին Հակոբյանը հստակ կարգախոս առաջարկեց մեդիայի մարդկանց, որ եթերներում կրթությունը, կրթվելը դարձնեն նորաձև։

Ոչ մի բառ քաղաքականությունից չենք խոսել, երդվո՛ւմ եմ․․․

Ֆանտաստիկ տպավորված եմ, երբեք չէի շփվել։ Գիտե՞ք ինչ իմաստով՝ որ ձև չկար իր մեջ, ձև՛, էն որ՝ հա-հա-հա։ Չէր խորշի, բարձր կծիծաղեր, ինչ-որ բանի հետ համաձայն չէր, կբանավիրճեր։ Ռեակցիան, միմիկան, մոտեցումը, գործընկերների հետ շփումը շատ բնական էր։ Ես հասկանում էի՝ ինքն ինչ է ուզում»,- հարցազրույցի ընթացքում ասել է Մնացականյանը։

Տպավորություն է, որ Աննա Հակոբյանը մեծ լսարան ունեցողների հետ հանդիպումները կազմակերպում է, որպեսզի նրանք հետո իր մասին դրական տեսակետներ հնչեցնեն և հրամցնեն հազարավոր մարդկանց։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 21-ին և 23-ին հանդիպում-քննարկում է ունեցել իր բնորոշմամբ՝ հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք ձևավորող և տարածող անձանց հետ։

Oragir.News-ը պարզել էր, որ նրանց թվում են՝ ընդիմադիրներին միջնամատ ցույց տվածներ, նարկոդիսպանսերում գրանցվածներ, սադրիչներ, ՔՊ աջակիցներ և այլոք։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը