copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:01 24-10-2024

Վայոց ձորի մարզում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը, որը հայտնվել է Արփա գետում. կա 6 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109.5 կմ հատվածում՝ Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի խաչմերուկում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 54-ամյա Կարեն Զաքարյանի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 58-ամյա Հարություն Ամիրջանովի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանիի մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Արփա գետում:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ