copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:37 24-10-2024

Արարատի մարզում բախվել են «Chery Fora»-ն, «Hyundai»-ն ու «Opel»-ը. կա 4 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Վանաշեն-Շիրազլու գյուղամիջյան ճանապարհին բախվել են «Chery Fora», «Hyundai» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վանասվածքներով տեղափոխվել են 2-ը՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վեդու բժշկական կենտրոն»-ի շտապօգնության ավտոմեքենայով «Վեդու բժշկական կենտրոն», իսկ 2-ին հիվանդանոց են տեղափոխել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանն ու հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանը՝ իրենց ծառայողական ավտոմեքենաներով:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ