Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:28 23-10-2024

Գառնիկ ջան, դու Կիրանցի թեման ես, էս ի՞նչ տրանսֆորմացիա է․ Փաշինյանը զարմացավ ու զվարճացավ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Կառավարության հետ հարցուպատասխանին հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով, որը զվարճացրեց Նիկոլ Փաշինյանին։

«Տարբեր օրինակներ կարող ենք բերել, դիցուկ՝ քաղաքապետարանի օրինակը, երբ Հայկ Մարությանը ասում էր՝ միլիոնավոր դոլարների չարաշահումներ են եղել, սակայն հիմա ոչինչ չկա։ Կոռուպցիա սկսած շինթույլտվությունից մինչև այգիների բարեկարգում կա, երբ ուսումնասիրում ես՝ անթաքույց կոռուպցիա է»,- ասաց Դանիելյանն ու հարցրեց, թե արդյո՞ք Փաշինյանն իր պատասխանատվությունը տեսնում է այդ խնդրի մեջ։

Նիկոլ Փաշինյանն էլ մինչև թեմային անդրադառնալն ասաց. «Զարմանքիս չափ ու սահման չկա։ Կիրանցից, Ոսկերպարից, սահմանազատումից վսյո՞, պրծա՞ք, էս 5 ամիս ա, երբ գալիս եմ ստեղ, 2 ձեռով ոտով, փողոցում, ուղիղ եթերում, ուղիղ եթեր պահանջելով, հետո ընդեղի ուղիղ եթերից ընդեղ ուղիղ եթեր պահանջելով։ Գառնիկ ջան դու Կիրանցի թեման ես, էս ի՞նչ տրանսֆորմացիա է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ