Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:43 23-10-2024

Մենք Ադրբեջանի հետ ունենք մեր երկկողմ բանակցությունների ձևաչափ․ Արարատ Միրզոյանը՝ «3+3» հարթակի մասին

«3+3»-ը տարածշրջանային խորհրդատվական հարթակ է, որին առաջին պահից էլ մասնակցել ենք և կարծում եմ՝ կշարունակենք մասնակցությունը, քանի որ կարևորում ենք տարածաշրջանում մեր հարևանների հետ հարաբերությունները»։ Այս մասին այսօր ԱԺ-Կառավարության հարցուպատասխանին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

ԱԳ նախարարն անդրադարձավ «3+3» հարթակի շրջանակում Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին՝ նշելով՝ նման առաջարկ մեծ հաշվով, չկա սեղանին դրված․

«Եթե լինի էլ, նպատակահարմար չենք գտնի դրան դրական արձագանքել, քանի որ մենք Ադրբեջանի հետ ունենք մեր երկկողմ բանակցությունների ձևաչափը»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի՝ ՀՀ-ին ուղղված մեղադրանքներին, ապա Միրզոյանն ասաց՝ առաջին անգամ չէ, որ ոչ կառուցողական հռետորաբանություն են նկատում պաշտոնական Բաքվից։

«Սա որևէ կերպ մեզ չի շեղում և չի շեղելու մեր ռազմավարությունից՝ համբերատար և կառուցողական և ակտիվ աշխատել՝ օր առաջ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագումն իրականցնելու համար»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել