Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 11:25 22-10-2024

Նիկոլի վարկանիշը բարձր չէ, մեզ ազգանվեր կառավարիչ է պետք. հարցում

Օրերս Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից հրապարակվել էր Հայաստանում սեպտեմբերին իրականացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները։ Դրանց համաձայն, եթե առաջիկա կիրակի օրը Հայաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեին, ապա ամենամեծ թվով ձայները կստանար Նիկոլ Փաշինյանի գլխավորած՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Փաստացի, ըստ հետազոտության արդյունքների Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչն է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ըստ իրենց՝ Նիկոլ Փաշինյանը ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործի՞չն է։

«Ոչ, բացարձակ համաձայ չեմ։ Շատ կուզենամ արագ փոխվի և կառավարությունը և ազգային ժողովը ու մեզ կառավարեն ազգանվեր մարդիկ, ունենանք ազգային իշխանություն»,- ասաց մի կին։

Մեկ այլ քաղաքացի էլ հակառակը պնդեց, ասելով, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձր է, քանի որ ինքը կարգին տղա է․ «Մի հատ տղա որ կա դա Նիկոլն ա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը