Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:28 21-10-2024

Լսարանները՝ թաց, հատակ չկա, դաշնամուրների վրա` ցելոֆաններ․ Կոնսերվատորիան փակո՞ւմ են

Վերջես տեղացած հորդառատ անձրևների պատճառով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան քաոսային վիճակում է։

Անձրևաջրերը Կոնսերվատորիայի տանիքից ներթափանցել են ներս և փաստացի գործող շենքը վերածել անշահագործելի մի շինության։

Oragir.News-ը այսօր՝ հոկտեմբերի 21-ին, այցելեց Կոնսերվատորիա և ֆիքսեց, թե ինչպես են անձրևաջրերը լցվել սենյակները։

Լսարանների առաստաղները թաց են, հատակը՝ քանդված, երաժշտական գործիքների վրա էլ՝ ցելոֆաններ։

Նաև զրուցեցինք ուսանողների հետ, որոնք մեզ հետ զզրույցում հայտնեցին, որ ստեղծված իրավիճակի պատճառով 4-րդ հարկում այլևս ուսումնական պրոցես չի իրականացվում։

Այնտեղի ուսանողները այժմ ուսանում են առաջին, երկրորդ և երրորդ հարկերում։

Տեսանյութում երևում է, որ մեծ դաշնամուրի վրա ցելոֆանե ծածկ է գցված, որպեսզի ջուրը չլցվի և չվնասի երաժշտական գործիքը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը