Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:11 21-10-2024

Զելենսկին հայտարարել է Կուրսկում բուֆերային գոտու ստեղծման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Կուրսկի մարզում բուֆերային գոտու ստեղծման մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վլադիմիր Զելենսկին իր Տելեգրամ ալիքում կատարած գրառման մեջ նշել է, որ հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Ռուստամ Ումերովի, Գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու և Գլխավոր շտաբի պետ Անատոլի Բարգիլևիչի հետ։

Այդ շրջանակներում քննարկվել են նաև Գերագույն գլխավոր հրամանատարի մանրամասն հաշվետվությունը մարտական ​​գործողությունների բոլոր ուղղություններում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Ըստ Զելենսկու՝ առանձին քննարկման առարկա է հանդիսացել Կուրսկի օպերացիան, որտեղ, նրա բնութագրմամբ, ուկրաինական կողմը պահպանում է իր դիրքերը։

«Ուկրաինայի տարածքում բուֆերային գոտու փոխարեն, որը ծրագրել էին ռուսները, մենք բուֆերային գոտի ստեղծեցինք մեր սահմանին՝ Ռուսաստանի տարածքում»,-գրել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ Կուրսկի գործողության շնորհիվ փոխանակման «ֆոնդ»-ի համալրմամբ հաջողվել է զգալի թվով ուկրաինացիների ազատել ռուսական գերությունից։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ