copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:06 19-10-2024

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարին մասնակից դպրոցականների թիվը սպասվածից շատ է եղել՝ ավելի քան 2000

«Այս տարի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարին մասնակից դպրոցականների թիվը սպասվածից շատ է եղել՝ ավելի քան 2000: Ընդհանուր առմամբ՝ մասնակիցների թիվն ավելի քան 2400 է կազմել»: Այս մասին այսօր Էջմիածնում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ կարելի է նաև փաստել, որ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարն արդեն միջազգային բնույթ է կրում և հետզհետե ավելի մեծ հեղինակություն կվայելի:
«Այս տարի մրցաշարին շուրջ քսան օտարերկրացիներ են մասնակցել ընդհանուր հաշվարկում: Այս տարի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերի 40% աճ ենք ունեցել քանակական առումով: Նախորդ տարի բոլոր մարզաձևերից անցկացված մրցաշարերին շուրջ 6700 մասնակից ենք ունեցել, իսկ այս տարի այդ թիվը կազմում է շուրջ 9800՝ մարզային և համայնքային փուլերը միասին: Հուսանք՝ կունենանք այն արդյունքը, որն ակնկալում ենք, այն է՝ առողջ սերունդ»,- լրագրողների հետ զրույցում եզրափակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Հիշեցնենք՝ երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները դրամական մրցանակներ են ստանալու՝ 1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ: Հաջորդիվ կկայանան մրցաշարի արդյունքների ամփոփումն ու պարգևատրման արարողությունը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը