copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:01 19-10-2024

Կոտայքում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Ford»-ը, որը հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմեբրի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Կոտայքի մարզից դեպի Արագածոտնի մարզ տանող Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում բախվել են 70-ամյա Վ. Եփրեմյանի վարած «Ford» մակնիշի և 34-ամյա Ե. Մեսրոպյանի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետ «Ford»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի հիվանդանոց:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրանմասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի