copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:53 19-10-2024

Արդեն 3 օր է՝ լույս չունենք, ո՛չ գործ ենք կարողանում անել, ո՛չ ճաշ եփել․Արագած գյուղի բնակիչ

Մի քանի օր է ինչ Արմավիրի մարզի՝ Արագած գյուղում առանց որևէ զգուշացման էլեկտրաէներգիայի անջատումներ են լինում։

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Oragir.News-ին ահազանգել է Արագած գյուղի բնակիչներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ։

«Արդեն 3 օր է մեր գյուղում րոպեն մեկ լույսերը տանում հետո չեն տալիս։ Ուզում ենք հասկանալ ինչո՞ւմն է խնդիրը։ Ոչ մեկը չի բարձրաձայնում։ 1 օր չէ, 2 օր չէ։ Մի քանի օր է նույն պատմությունն է, ոչ գործ ենք կարողանում անել, ոչ ճաշ եփել»,-ասաց Արագած գյուղի բնակիչը Ահազանգողը ասաց, նաև, որ ամբողջ գյուղը բողոքում է, և հավելեց, որ ով չի՞ բողոքի, եթե մի քանի օր շարունակ լույս չունենա, ոչինչ չկարողանա անել։

«Միթե՞ հնարավոր չէ զգուշացնել լույսերրը անջատելուց առաջ, ոնց-որ անտեր գյուղ լինենք։ Վերջը այս երկիրը պետք է դառնա երկիր։ Ինչ Նիկոլը եկել ա գործերը լավ չի»։,-ասաց բնակիչը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին