copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:15 18-10-2024

Տեղումների քանակը կազմում է ամսական նորմայի 150-250 տոկոսը. ցերեկվանից ցիկլոնը կկորցնի իր ուժը

Ինչպես և կանխատեսվել էր հոկտեմբերի 17-ի ցերեկը և և 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են հորդառատ տեղումներ:

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ Լոռի-Տավուշ հատվածում տեղումների քանակը կազմել է 21-30 մմ, Շիրակում՝ 23-34մմ, Գեղարքունիքում՝ 22-33 մմ, Կոտայքում՝ 36-42 մմ, Արագածոտնում՝ 28-42 մմ, Արարատում և Արմավիրում՝ 18-36 մմ, Վայոց ձորում՝ 13-20 մմ, Սյունիքում՝ 5-12՝մմ։ Արագածոտնի մարզի Ամբերդ հատվածում թափվել է 88 մմ անձրև, որը կազմում է ամսական նորմայի կրկնակի քանակը, իսկ Երևանում 26-28 մմ, որը հավասար է ողջ ամսվա տեղումների քանակի նորմային։ Այսօրվա դրությամբ տեղումների քանակը հանրապետության տարածքում կազմում է ամսական նորմայի 150-250 տոկոսը։

Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։

Այսօր ցերեկվանից սկսած ցիկլոնը կկորցնի իր ուժը և առաջիկա 5 օրերին մեր տարածաշրջանում կպտտվի թուլացած վիճակում։ Առաջիկա 5 օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։

Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին հոկտեմբերի 19-21-ը աստիճանաբար կնվազի ևս 4-6 աստիճանով։

Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ը hանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի, մասնավորապես հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում հոկտեմբերի 18-ի առավոտյան դիտված ելքերը կրկնակի, նույնիսկ ավելի անգամներ գերազանցել են հոկտեմբերի 17-ի առավոտյան դիտված ջրի ելքերին։

Այսպես, Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում հոկտեմբերի 18-ի առավոտյան ջրի ելքը կազմել է 43.3 խմ/վ, իսկ 17-ի առավոտյան եղել էր 21.9 խմ/վ, Փամբակ-Թումանյան դիտակետում ջրի ելքը 8.27 խմ/վ-ից դարձել է 21.0 խմ/վ, Աղստև-Իջևան դիտակետում՝ 6.82 խմ/վ-ից բարձրացել է մինչև 25.3 խմ/վ։

Քանի որ գիշերային ժամերին գետավազանների բարձրադիր հատվածներում տեղումները դիտվել են ձյան տեսքով, սա նպաստել է, որ գետերում ջրի անբարենպաստ ելքեր չձևավորվեն։

Պայմանավորված օդի ջերմաստիճանի նվազմամբ և հորդառատ տեղումների դադարով՝ հանրապետության գետերում առաջիկա օրերին սպասվում է ջրի ելքերի նվազում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը