copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:26 18-10-2024

Վերացվել է Ազատավան գյուղի մսամթերքի արտադրամասի կասեցումը

Սուսաննա Հարությունյանին պատկանող մսամթերքի արտադրամասում իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Արարատի մարզի, Ազատավան գյուղ): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։