Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:45 17-10-2024

Խայտառակություն է․ Արագածոտնի մի շարք գյուղերում 6 ժամից ավելի է՝ լույս չկա

Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի մի շարք բնակավայրեր 5 ժամից ավելի հոսանքազրկված են։ Բնակիչներն Oragir.News-ի հետ զրույցում ասացին, որ էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով բազմաթիվ խնդիրներ են առաջացել, իսկ ՀԷՑ-ի հետ կապ հաստատել չի հաջողվում։

Այս պահին հոսանքազրկված են Բյուրական, Ագարակ, Աղձք, Օրգով գյուղերը։

«Ժամը մեկից լույսերը գնացել են, գյուղում էլ անձրև, մառախուղ, ահավոր ցուրտ է, բայց չենք կարողանում հոսնաքով ջեռուցում անել։ Փորձում ենք ՀԷՑ-ից տեղեկություն ճշտել, բայց չեն պատասխանում։ Շատ վատ ծառայություն է մատուցում ՀԷՑ-ը, բայց որ մի օր վճարումն ուշացնես, արագ կանջատեն լույսը։ Սա պարզապես խայտառակություն է, խավարի մեջ ենք հայտնվել»,- ասացին բնակիչները։

Oragir.News-ը կապ հաստատեց Աղձք բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Ավետիսյանի հետ, վերջինս նշեց, որ նախապես տեղեկացրել են՝ ժամը 11։00-ից մինչև 17։00-ն աշխատանքներ են տարվելու, այդ իսկ պատճառով Էլեկտրաէներգիայի անջատումներ են լինելու, բայց 18։20-ի դրությամբ գյուղը շարունակում է հոսանքազրկված մնալ։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ, սակայն զանգերը միանգամից անջատվում էին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան